Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը հայտնեց, որ Շվեյցարիայի հայ համայնքում մոտեցումը նույնն է, աջակցում են ուկրաինացի ժողովրդին․ «Իրավունք չունենք այս պատերազմի հետ կապված կուրորեն մեկ ուղղությամբ գնալ»:
Հարցին, թե ինչ դերակատարումունի այսօր Սփյուռքը ՀՀ ներքաղաքական կյանքում, Շահինյանը նկատեց․ «Սփյուռքը պետք է իր դոկտրինն ունենա, այն չի կարող հեռանալ մեր ինքնությունից: Սփյուռքը պետք է սատարի ոչ թե անձերին, այլ պետականությանը»: