Ռուս մագնատին մահացած են գտել բրիտանական Սուրեյ կոմսությունում գտնվող իր շքեղ առանձնատան ավտոտնակում։
66-ամյա ռուս օլիգարխը, ով հարստացել է նավթի և գազի բիզնեսով, ծագումով ուկրաինացի էր։ Ոստիկանությունը երեք երեխաների հոր՝ Մայքլ Ուոթֆորդի մահը համարում է «անբացատրելի», սակայն այն կասկածելի չի համարում, գրում է dailymail.co.uk-ը։
Հրատարակությունը նշում է, որ Ուոթֆորդի մահվան մասին լուրը տարածվել է այն օրը, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատին ասել է, որ կհրապարակի Վլադիմիր Պուտինի ռեժիմի հետ առնչվող մարդկանց ամբողջական ցուցակը, որոնց մի զգալի մասը պատժամիջոցների կենթարկվի:
Ըստ The Sun-ի՝ մագնատի ընտանիքի ընկերն ասել է, որ Ուոթֆորդի հոգեվիճակը կարող էր վատանալ Ուկրաինայի պատերազմի պատճառով, որը սանձազերծել է Ռուսաստանի Դաշնությունը։ «Նրա մահվան և Ուկրաինա ներխուժման ժամկետները, անշուշտ, պատահական չեն»,- թերթին ասել է աղբյուրը։