Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Արևմուտքը հասկանում է՝ Հայաստանը չի աջակցում Ուկրաինայի դեմ ագրեսիային․ ո՞ր երկրները կենթարկվեն սանկցիաների

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի (OCCRP) հիմնադիր Դրյու Սալիվանն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները պետք է լքեն այն։ Հակառակ դեպքում, ըստ Սալիվանի, պատժամիջոցներ կկիրառվեն նաև այս պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի դեմ․ «ԵԱՏՄ-ն ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը: Փաստորեն, սա ազատ առևտրի գոտի է, ապրանքները գալիս են Չինաստանից և առանց թղթաբանության կարող են մտնել Ռուսաստան: Սա պատժամիջոցների անցք է, պետք է դուրս գան դրանից կամ. դիմակայեն նույն պատժամիջոցներին, ինչպես Ռուսաստանը», – թվիթերում գրել է Սալիվանը:

Նա նշում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա շրջանցել պատժամիջոցները դաշնակից երկրների օգնությամբ։

«Դուք պարզապես չեք կարող պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, դուք պետք է նմանապես պատժամիջոցներ կիրառեք Մաքսային միության բոլոր անդամների, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի նկատմամբ: Ռուսները կարող են ներմուծել այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ երկրների միջոցով՝ առանց սահմանների կամ արգելքների», – բացատրում է Սալիվանը:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ քիչ հավանական է, որ Հայաստանը կհայտնվի պատժամիջոցների տակ, որովհետև արևմուտքում էլ շատ լավ հասկանում են, որ Հայաստանը որևէ կերպ չի աջակցել ընդդեմ Ուկրաինայի մղվող ագրեսիային․«Պատժամիջոցները  հասցեական են  և վերաբերում են նրանց, ովքեր այդ  ագրեսիան իրականացնում են։ Ավելի կոնկրետ՝ ԵԱՏՄ անդամ երկրներից, բացի Ռուսաստանից, նաև Բելառուսի հանդեպ են սահմանվել սանկցիաներ։ Ամեն դեպքում՝ արևմուտքը շատ լավ հասկանում է, որ իմաստ չունի մյուս անդամ երկրներին էլ պատժամիջոցների ենթարկել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի դիտարկմամբ՝  այս պահին Հայաստանի հետ կապված ռիսկեր չկան, հայտարարությունն ընդամենը մեկ անձի մասնավոր կարծիք է, որը գրեթե անհնար է, որ  իրականություն դառնա։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ թեպետ Սալիվանի կարծիքը պաշտոնական չէ, Հայաստանն իրավիճակից լուրջ հետևություններ անելու կարիք ունի․«Տեսեք իրավիճակն ինչպիսին է․ հազարներով մարդիկ են գալիս, հնարավոր է որոշ կապիտալներ գան։ Եթե դրանք չեն անդրադառնա սանկցիայի տակ գտնվող ընկերություննեևրին, անհատներին, գործունեության տեսակներին, ապա կարծում եմ՝ արևմուտքի համար այնքան էլ վատ տարբերակ չէ, բոլոր դեպքերում կարող են ընկալել որպես Ռուսաստանի Դաշնության թուլացում։ Սակայն կարող եմ հարյուր տոկոսով ասել, որ մեր կառավարությունն ի վիճակի չի լինի վերահսկել իրավիճակը և այստեղ կարող ն գալ որոշակի անհատներ, գործունեության տեսակներ, որոնք թիրախավորված են արևմուտքի կողմից։ Այդ դեպքում մեր դեմ շատ հստակ գործողություններ են սկսվելու։ Հարցն այն չէ, որ Սալիվանն է այդ  մասին ասել, սա օբյեկտիվ իրողություն է։ Պարոն Քերոբյանը և ցանկացած այլ պաշտոնյա չպետք է բարձրաձայն կոչեր անեն, որպեսզի գան այստեղ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հովհաննիսյանի դիտարկմամբ ՝ արևմուտքը «յաթաղանով կտրող չէ», նայելու են, հաշվարկելու ինչ կապիտալներ են, գործունեության ինչ տեսակներ են, ինչ նպատակ են հետապնդում ու շատ կարճ  շրջանից հետո կանեն համապատասխան հետևություններ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում