Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

ԵՄ-ն կարող է առկախել Հայաստանին տրամադրվելիք 2․6 միլիարդը, մեղքը ՀՀ իշխանություններին է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։

-Պարոն Նավասարդյան, այս օրերին  մտահոգություններ են հնչում, որ Եվրամիությունը Հայաստանին  չի տրամադրի  խոստացած 2,6 մլրդ եվրոն, քանի որ մենք մեր պարտավորություններն ու անհրաժեշտ բարեփոխումները չենք կատարել։ Ըստ Ձեզ կա՞ն նման ռիսկեր։

– Կարծում եմ՝ նման մտահոգությունների համար հիմքեր կան, քանի որ Եվրամիությունը այդ գումարը խոստացել էր՝ ենթադրելով, որ Հայաստանը կցուցաբերի նաև պրոակտիվություն ու որոշակի նախագծերով, կոնկրետ ծրագրերով։ Բայց որքան ես եմ հասկանում, այդ ուղղությամբ շատ քիչ աշխատանք է տարվել՝ չնայած որքան հասկանում եմ կառավարությունում աշխատանքային խումբ ձևավորվել է։ Կասկածներ  ունեմ, որ որևէ լուրջ ու հետևողական աշխատանք այնտեղ չի տարվել։ Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր կան այլ տեղեր, որտեղ Եվրամիությունը կարող է գումարներ ծախսել՝ մասնավորապես Ուկրաինան, չի բացառվում, որ այդ գումարի տրամադրումը կա՛մ հետաձգվի կա՛մ առկախվի։ Դրանում հիմնականում մեղքը ոչ թե հանգամանքներին է, այլ հենց ՀՀ իշխանություններինը։

-Ինչու՞ է Ձեր կարծիքով ՀՀ կառավարությունը թերանում՝  այդ գումարի անհրաժեշտության գիտակցումը չկա՞, թե Ռուսաստանից մտավախություններ կան։

-Երեք հիմնական պատճառ կա, թեպետ դրանք փոխկապակցված են։ Դա իհարկե զգուշավորությունն է, որ հանկարծ  Եվրամիության հետ համագործակցության ուղղությամբ մեր շահագրգռվածությունը կարող է առաջացնել Ռուսաստանի դժգոհությունը։ Երկրորդը՝ ընդհանրապես մեր կառավարության բավականին անարդյունավետ աշխատանքը ռազմավարական ծրագրերի իրականացման առումով և երրորդը՝ հմտությունների պակասն է ընդհանրապես եվրոպական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ, որը նկատվում է  վերջին 4 տարիների ընթացքում։ Թեպետ մինչ այդ էլ ամեն ինչ շատ պայծառ չէր։

-Այսինքն՝ մեծ հաշվով այս իշխանությունները նախկիններին չեն գերազանցում այս հարցում։

-Միանշանակ։ Եվ կարելի է ասել, որ Հայաստանը  մեկ անգամ արդեն ձախողվել է 2013 թվականին, հետո կարճ ժամանակահատված եղավ, երբ բավականին արդյունավետ բանակցություններ եղան  Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի շուրջ։ Բայց ստորագրելու հետո փաստորեն որևէ լուրջ գործողություն, որևէ խորը պատկերացում, թե  ինչի համար է մեզ պետք այդ համաձայնագիրը և ինչպես ենք  օգտագործելու Եվրամիության պատրաստակամությունը Հայաստանին աջակցելու հարցում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում