Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն ընթանում է համաձայն գրաֆիկի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ:
Խորհրդակցության սկզբում մեկ րոպե լռությամբ հարգել են հատուկ գործողության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը: Վերջիններս, ըստ Պուտինի, հերոսություն են դրսևորել: ՌԴ նախագահը հայտարարել է, որ ԶՈւ-ն իրենց առջև դրված բոլոր խնդիրները լուծում են:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասն զեկույց է ներկայացրել հատուկ գործողության ընթացքի մասին: