Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Կապիտալի, աշխատուժի հոսքերը դեպի Հայաստան կունենան դրական նշանակություն

 «Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է  Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տ.գ.թ. Նարեկ Կարապետյանը

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ավելի քան 10 հազար դոլարի օտարերկրյա արժույթի կանխիկ արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից։ Ի՞նչ խնդիր  է լուծում  և ի՞նչ ազդեցություն  կունենա Պուտինի այս որոշումը։ 

-Ընդհանուր առմամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուղղված են համաշխարհային ֆինանսական շուկայից, տնտեսությունից  մեկուսացնելուն, իսկ Ռուսաստանը հակազդելու քիչ միջոցներ ունի, և այս որոշումը այն քիչ գործիքակազմերից մեկն է։ Պատճառն այն է,որ Ռուսաստանը, թեև համաշխարհային շուկայի մաս է կազմում,սակայն  Արևմուտքի համեմատ ՝ազդելու քիչ լծակներ ունի, սակայն  մյուս կողմից՝ուշագրավ է, որ  արևմտյան երկրներն ակտիվ ներդրումներ են կատարել Ռուսաստանի ֆինանսատնտեսական շուկայում,որը տեղի է ունեցել  սկսած 2000-ականներից և այդ արևմտյան  ներդրումները մեծ թիվ են կազմում հատկապես խոշոր կազմակերպություններում։ Հիմա այս որոշումով Վլադիմիր Պուտինը երկու խնդիր է լուծում։ Առաջինը՝ փորձում է պատասխան քայլով միաժամանակ ինքը պատժամիջոցներ կիրառել, արգելափակել օտար ներդրողների՝ իրենց  կապիտալը դուրս հանելու հնարավորությունը, երկրորդը՝ փորձում է Ռուսաստանի բիզնեսմենների կապիտալի արտահոսքը կանխել, որը հիմա շատ սուր խնդիր է իրենց համար։ Ռուսաստանում այնպիսի վիճակ է, որ բոլոր գործարար աշխարի ներկայացուցիչները, ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները  պատրաստ են ամեն գնով դուրս հանել իրենց ունեցածը,որպեսզի  փրկեն, որովհետև ներկայումս այն պատժամիջոցները,որոնք կիրառվել են և շարունակում են կիրառվել և հատկապես Կենտրոնական բանկի դեմ  պատժամիջոցները, որոնք զրկում են նրան ազգային արժույթը պաշտպանելու համար  պահուստային միջոցները  օգտագործելու հնարավորությունից, աղետալի ազդեցություն են ունենում  ռուսական ֆինանսատնտեսական շուկայի և ռուբլու արժեզրկման համար։ Փորձագետներից ոմանք նշում են, որ մի կողմից սա քաղաքական պատասխան է արևմտյան երկրներին, մյուս կողմից՝ տնտեսությունը պաշտպանում են ռուսական կապիտալի արտահոսքից։

Պետք է նշել, որ հայ բիզնեսմենների համար, ովքեր ցանկություն ունեն դուրս հանել, կարելի է  ասել՝փրկել իրենց կապիտալը, նույնպես խոչընդոտ է լինելու։ Իսկ թե ինչ չափով կմեղմի վնասները Ռուսաստանում,այս պարագայում, իմ կարծիքով, էական ազդեցություն չի ունենա, սակայն  կսահմանափակի շատ ավելի բացասական հետևանքների խորացումը։

Ռուբլու անկումը, ըստ Ձեզ մեծ ազդեցություն կունենա՞  հայաստանյան արտահանողների վրա։

Ճիշտ է՝ ռուսական ռուբլու արժեզրկումը դրամի նկատմամբ հանգեցնում է մեր արտահանվող ապրանքների մրցունակության նվազեցմանը, սակայն հստակ պատասխանելու համար երկու հանգամանք պետք է հաշվի առնել. այդ մրցունակությունը ոչ միայն կապված է  ռուբլու անկման հետ, այլև Ռուսաստանում ձևավորվող գներից, իսկ այսպիսի զարգացումները  ՌԴ-ում նպաստելու են  գների աճի, որն արդեն սկսվել է։ Տարբեր կանխատեսումներ կան, նույնիսկ խոսվում է, որ գնաճը հասնելու է մինչև 20-30 տոկոսի։ Եթե իսկապես ռուսաստանյան գնաճը այնքան լինի, որ չեզոքացնի ռուբլու արժեզրկումը,ապա մեր արտահանողների մրցունակությունը չի վատթարանա։ Սակայն մյուս կողմից՝  Ռուսաստանում ճգնաժամ է և նվազում  է հայկական որոշ  ապրանքների պահանջարկը,և արդյունքում մեր արտահանումը դանդաղում է։ Դա վերաբերում  է  հատկապես  ոչ առաջնային  անհրաժեշտության ապրանքների,օրինակ՝ խմիչքների  սպառմանը,որոնք  նվազելու են։ Ուստիև  մեր արտահանողները նախարարության հետ համագործակցությամբ պետք  է իրենց  բիզնեսը պաշտպանելու  համար արագ կողմնորոշվեն,  շուտափույթ այլ շուկաներ գտնեն։

Ի՞նչ  նշանակություն կունենա ռուսական ընկերությունների տեղափոխումը Հայաստան։

Սա մեզ համար կարծես թե Ռուսաստանի  տնտեսական պատժամիջոցների պատճառով  առաջացած Հայաստանի վնասները մեղմելու հնարավորություն է՝հաշվի առնելով, որ մեր երկիրը որոշակի կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից։  Մենք դրան ականատես եղել ենք  2014 թվականին, երբ ՌԴ-ի տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները բավականին ուժեղ կերպով  փոխանցվեցին մեզ. մենք ունեցանք դրամի արժեքի անկում, 2016-ին գրեթե զրոյական տնտեսական աճ։ Չնայած վերջին  տարիներին  կախվածությունը թուլացել է, սակայն այդ ցավոտ փոխանցումը կա, և այս դեպքում բիզնես գործունեության, կապիտալի, աշխատուժի   հոսքերը դեպի Հայաստան կունենան դրական նշանակություն՝որոշակիորեն լրացնելով վնասների տեղը։ Սակայն ընդհանուր առմամբ դեռևս տեսանելի հորիզոն չկա և պարզ չէ , թե ինչքան հոսք կլինի, ինչքան բիզնես կտեղափոխվի, մեր բանկային համակարգը  ինչքան  կօգտվի դրանից,ուստի  դժվար է  գնահատել ազդեցությունը այս պահին։ Բացի այդ՝ դեռևս պարզ չէ, թե ՌԴ-ում ինչպիսի շոկ է առաջացել և ինչքան կտևի այս վիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում