Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը վերջին մեկ տարվա ընթացքում հասնում է մոտ $500 մլն․ ինչ ներդրումներ է խոստանում Թեհրանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը

-Պարոն Բեգլարյան, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը պաշտոնական այցով Երևանում էր՝ քննարկվել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում առևտրային ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման համար։

-Ինչպես արդեն գիտեք, հատկապես անցած մեկ տարվա ընթացքում տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված շատ այցեր եղան Իրանից Հայաստան։ Իրանը, որի հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական առումով բարձր մակարդակի վրա էին և հիմա էլ են, հիմա փորձում է ավելի բարձրացնել այդ հարաբերությունների մակարդակը նաև առևտրատնտեսական առումով։ Մասնավորապես, անցած 30 տարվա ընթացքում եթե տնտեսական հարաբերությունները հատկապես էներգետիկ բնագավառում էին, հիմա թե՛ այդ բնագավառը վերստին զարգացման, վերաորակավորման կարիք ունի, ինչու չէ, նաև առևտրային և ներդրումային դաշտը բարելավման կարիք կա, հատկապես մասնավոր հատվածի հետ կապված։ Այստեղ, ահա, կան զարգացումներ։ Իհարկե, կան խնդիրներ, մասնավորապես օրենսդրական դաշտում, բայց բավականին առաջընթաց ենք ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում։ Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն հասնում է մոտ 500 միլիոն դոլարի, ինչը բավականին աճել է՝ նախորդ տարիների հարաբերակցությամբ։ Քննարկումներ են տեղի ունենում տարբեր ոլորտներում։ Վահան Քերոբյանը Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ հանդիպմանը գործնական քայլերից խոսեց։ Սա գործնական հանդիպում էր։ Եվ հենց այսօր հանձնաժողովներ ձևավորվեցին փոխնախարարների մակարդակով՝ ավելի գործնական դարձնելու գործընթացները։ Քննարկվեցին երկուստեք ներդրումների հետ կապված հարցեր։ Փոխշահավետ առաջարկներ եղան, մասնավորապես, որ Հայաստանի ներդրողներն ավելի հեշտ և հեզասահ հասնեն Իրան և ներդրումներ կատարեն։ Կողմերը խոսեցին նաև գիտելիքահենք ներդրումների մասին։ Հանդիպումներ են տեղի ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԿԲ նախագահի հետ։

-Մասնավորապես, ի՞նչ կոնկրետ ծրագրեր են քննարկվել։ Իրանական շուկայի համար ինչպիսի՞ հետաքրքրություն ունի Հայաստանը։

-Այո՛, քննարկումներ եղան։ Եվ քանի որ նշեցի, որ առևտրաշրջանառությունը մոտենում է 500 միլիոն դոլարի, սա նշանակում է, որ մասնավոր բաժինը իրոք ակտիվ է եղել, ինչու չէ, պետական այրերը փորձել են քայլեր ձեռնարկել այդ հարաբերությունների զարգացման համար։ Համենայն դեպս, այստեղ շեշտադրումը այն է, որ եթե ներդրումների հետ կապված խոչընդոտներ կան, փորձել արագ կարգավորել, փոփոխություններ իրականացնել։
Մյուս կողմից, քանի որ տարածաշրջանն ականատես է նոր վայրիվերումների, հետևաբար, Իրանը Հայաստանի հետ պետք է իր հարաբերությունները վերագնահատի, բացթողումներ եթե կան, շտկվեն։ Խոսվեց նաև տարանցիկ հարցերի մասին, երկուստեք երկրների բեռնատար մեքենաների՝ ավելի հեշտ փոխանցումները կատարելու, սահմանազատումն ավելի հեշտ իրականացնելու մասին։ Մյուս բնագավառներում՝ քաղցրավենիք, թանկարժեք մետաղներ, ծխախոտ, հագուստեղեն, հյութեր և այլն, պետք է ուսումնասիրություններ կատարվեն թե՛ ներդրումների, թե՛ առևտրային առումով, և ինչու չէ, չսահմանափակվել միայն Հայաստանով և Իրանով։ Երկու երկիր իրար համար հետագա արտահանումների համար քայլեր անեն։

-Ռուս-ուկրաինական պատերազմը տնտեսական առումով Հայաստան-Իրան երկկողմ առումով հարաբերությունների խորացման ինչպիսի՞ հնարավորություններ է ստեղծում։ Արդյոք քննարկվե՞լ են նման հարցեր։

-Այո՛, քննարկվել են, բայց այստեղ պետք է խորքային ուսումնասիրություններ իրականացնել։

Այս հանդիպումները շատ արդյունավետ են, նաև գործնական։ Սրանք բարձր գնահատանքի են արժանի։ Այս օրերի հանդիպումը ամենագործնականներից է, որ ես երբևէ տեսել եմ տարբեր հանդիպումների ժամանակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում