Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հույս ունի Վրաստանը ԵՄ-ում ձեռք կբերի «թեկնածուի» կարգավիճակ․ «Վրաստանի բնակչությանը 80%-ը կողմ է անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին՝ չնայած ՌԴ-ի կողմից հավանական ևս մեկ ագրեսիայի:
Նրա խոսքով՝ այս պատերազմը մեծ ռիսկեր է պարունակում նաև Վրաստանի համար․ Վրաստանը չեզոք քաղաքականություն չի վարում, աջակցում է Կիևին հնարավոր բոլոր հարթակներում:Հայաստանը և Վրաստանն անվտանգության տարբեր կառույցներում են:Պատերազմից հետո և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի համար շատ ծանր կլինի. պետք է աջակցել միմյանց»: