Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը անդամակցելու Վրաստանի դիմումը, հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքացիներին ուղղված իր ուղերձում, այսօր պատմական օր է.
Նրա խոսքով, Եվրամիությանը անդամակցելու հայտ ներկայացնելը Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին ևս մեկ կարևոր փուլ է։
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար։ Ես երկրի անունից ստորագրում եմ Եվրամիության անդամակցության դիմումը։ Եվրամիությքնը անդամակցելու հայտ ներկայացնելը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Փուլ, որը բացում է մեր պատմության նոր էջը», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։