Ինչպես տեղեկացնում է ուկրինական Комментарии – proUA-ն, Ադրբեջանը պատրաստ է հինգ անգամ ավելի՝ տարեկան մինչև 5 մլն տոննա նավթ մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև տարեկան մինչև 5 մլրդ խորանարդ մետր հեղուկ բնական գազ արտահանել այդ երկիր: Երկու երկրների իշխանությունները մշակել են համապատասխան միջպետական համաձայնագրերի նախագծեր,- նշել է Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը: Ըստ նրա` ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանն Ուկրաինային մատակարարել է 1 մլն տոննա նավթ և 160 հազար տոննա նավթամթերք:
2009 թվականին Ադրբեջանի պետական նավթընկերությունն Ուկրաինային մատակարարել է 560 հազար տոննա նավթ: «Մենք ցանկանում ենք ստեղծել Ուկրաինայից դեպի Ադրբեջան անմշակ նավթի մատակարարումների կայուն գործող միջանցք՝ Ուկրաինայի գործարաններում դրա հետագա վերամշակման համար: Այսօր մենք նման հնարավորություն ունենք»,- ասել է Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարարը:
Նաթիկ Ալիևը նաև հայտնել է, որ Ադրբեջանը կարող է Ուկրաինային մատակարարել մոտավորապես 5 մլրդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազ: «Մենք մեր հզորությունները կօգտագործենք այնպես, որ նշված քանակությամբ հեղուկացված գազն Ուկրաինա տեղափոխվի լցանավերով»,- նշել է նա: