Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Անհնար է չնկատել, որ նախկինում  Արևմուտքի կողմից «Պուտինին հասկանալու» փորձերը նպաստել էին իրավիճակի վատթարացմանը

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» փոխնախագահ, քաղաքագետ  Արմեն Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմն անկասկած հետևանքներ է ունենալու նաև հետխորհրդային մյուս երկրների՝ այդ թվում Հայաստանի վրա։ Շատերի կարծիքով՝ հենց Ուկրաինայում է այս օրերին վճռվում մյուս հետխորհրդային երկրների ճակատագիրը։ Ի՞նչ հետևանքներ են հնարավոր Հայաստանի համար։

-Անվտանգային առումով առկա են տարբեր ռիսկեր, տարբեր սցենարներ պետք է դիտարկել՝ թեկուզ քիչ հավանական, և դրանց դեպքում հնարավոր գործողությունները պլանավորել՝ նաև հաշվի առնելով «կարմիր գծերը»։ Օրինակ՝ ի՞նչ անել, եթե Ռուսաստանը որոշի հեռանալ՝ ինչպես Առաջին աշխարհամարտից հետո։ Կամ որոշի մեր հաշվին Թուրքիայի հետ հերթական գործարքի գնալ։ Կամ՝ ճնշման միջոցով, նաև Ադրբեջանի գործուն մասնակցությամբ փորձի մեզ «հրավիրել» միութենական պետություն՝ որի անդամակցության ավելի հարմար թեկնածու Բելառուսի փաստացի բռնակցումից հետո չունի․ այս առումով բավական հատկանշական է հօգուտ միութենական պետության վերջին շաբաթներին բացահայտորեն տարվող քարոզչությունը, որի առաջամարտիկներից ոմանք նաև առաջարկում են դուրս գալ Արևելյան գործընկերության ձևաչափից։ Կամ փորձի ներքաշել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ՝ թեկուզ «խաղաղապահների» անվան տակ, ինչը հղի է կատարյալ միջազգային մեկուսացմամբ։ Այլ սցենարներ էլ են հնարավոր․ սրանք գուցե առավել հավանականներն են։

Միաժամանակ կլինեն տնտեսական և սոցիալական խնդիրներ, թե անմիջապես, կարճաժամկետ առումով արդեն իսկ տեսանելի՝ տրանսֆերտների ծավալի կրճատման պատճառով, Ռուսաստանում վճարունակ պահանջարկի նվազման հետևանքով արտահանման ծավալների կրճատման և ռուս զբոսաշրջիկների քանակի անկման պատճառով, թե երկարաժամկետ։

-Մեր երկրում տարածված է այն կարծիքը, թե Ուկրաինան մեզ պատերազմի ժամանակ չօգնեց, ֆոսֆորային ռումբեր մատակարարեց մեր թշնամուն և դրա համար էլ այժմ մենք պետք է նմանատիպ դիրքորոշում ունենանք։ Սա վատ քարոզչությա՞ն, թե՞ իշխանությունների սխալ քաղաքականության հետևանք է։

-Նախևառաջ՝ բնակչության զգալի մասի մոտ պարզունակ էթնիկ ընկալումների, պարզունակ աշխարհայացքի, քննադատական մտածողության բացակայության հետևանք է․ պակաս քաղաքավարի բնորոշում այժմ չեմ ցանկանում տալ։ Թեկուզ մեծաքանակ սփյուռք ունեցող, բայց ավելի զարգացած երկրներում՝ օրինակ Իռլանդիայում, հազիվ թե «թրեշ» ֆիլմերի ինչ-որ ռեժիսորի պնդումը (այլ խնդիր է՝ ով է նրան ուղղորդել) նմանատիպ ազդեցություն ունենար։ Միաժամանակ պատասխանատու են նաև թե իշխանությունները, թե լրատվամիջոցները։

-Ինչպե՞ս եք գնահատում Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային, ինչքանո՞վ է  այն բավարար։

-Վերջին օրերին աջակցությունն արդեն բավարար է։ Պուտինն ի վերջո անգամ գերմանացիներին համոզեց, որ պետք է թե «Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվեն, թե կոշտ պատժամիջոցներ կիրառեն, թե պաշտպանական զինատեսակներ մատակարարեն, և թե ավելացնեն ռազմական բյուջեն՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։ Սակայն անհնար է չնկատել, որ նախորդ տարիներին «Պուտինին հասկանալու» փորձերը նպաստել էին իրավիճակի վատթարացմանը։

-Սահմանվող պատժամիջոցներից Ռուսաստանը կտուժի՞, դա բավարա՞ր է այսօրվա իրողություններում ագրեսորին պատասխանատվության ենթարկելու համատեքստում։

-Կտուժի՝ տնտեսա-սոցիալական չափանիշներով գուցե հայտնվելով վաղ 90-ականների մակարդակում՝ Պուշկինի հայտնի հեքիաթի պառավի և կոտրված տաշտակի տարբերակով։ 2003-ից նավթի թանկացման շնորհիվ ստացված գերշահույթները թույլ էին տալիս զարգանալ՝ քաղաքակիրթ եղանակով, բայց նախընտրելի էր համարվել ագրեսիվ արտաքին քաղաքականությունը՝ մեծապետական ամբիցիաների բավարարման փորձերով, իսկ երկրի ներսում՝ համեմատաբար մեղմ ավտորիտարիզմից դեպի կոշտ տարբերակը, այնուհետև՝ դեպի տոտալիտարիզմ անցումը։ Այժմ արդեն խնդիրներ են առաջացել բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ այդ թվում նավթի և գազի արդյունահանման համար անհրաժեշտ սարքերի ձեռքբերման առումով։ Անկախ նրանից, կստացվի պատերազմի միջոցով մասնակիորեն հասնել արտաքին քաղաքական նպատակներին թե ոչ, բռնապետությունից առավել կտուժեն հենց Ռուսաստանի, ինչպես նաև նրա կողմից բռնակցվող երկրների կամ տարածքների բնակիչները։

-Կհաջողի՞ մեր երկրին մինչև վերջ պահպանել այն չեզոքությունը, որը մինչ այժմ նկատելի է պաշտոնական մակարդակում։

-Դա պարզապես կենսական խնդիր է, որի լուծման համար պետք է բանակցել բոլոր՝ նաև պոտենցիալ գործընկերների հետ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում