ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձև՝ Ռուսաստանից պահանջելով դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայում և դուրս բերել զորքերն այդ երկրից։
Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 141, դեմ՝ 5 երկիր (Ռուսաստան, Բելառուս, Սիրիա, Հյուսիսային Կորեա, Էրիթրեա), 35-ը ձեռնպահ են մնացել։
Հայաստանը ձեռնապահ է քվեարկել բանաձևին։