Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի 810-րդ առանձին ծովային բրիգադի գումարտակային մարտավարական խմբի ստորաբաժանումներից մեկի պլանային փաստաթղթերը Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ են։ Այս մասին Facebook-ում հայտնում է «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խումբը։
Ստացված փաստաթղթերից են աշխատանքային քարտեզը, մարտական առաջադրանքը, կանչի նշանների աղյուսակը, կառավարման ազդանշանների աղյուսակները, գաղտնի հսկողության աղյուսակները, անձնակազմի ցուցակը և այլն:
Փաստաթղթերը հաստատվել են 2022 թվականի հունվարի 18-ին, իսկ «օպերացիան» ինքնին պետք է տեղի ունենար 15 օրվա ընթացքում՝ փետրվարի 20-ից մարտի 6-ը։
Հակառակորդի ստորաբաժանումը՝ Օրսկի օդադեսանտային ուժերից,պետք է վայրէջք կատարեր Ստեպանովկա-1 բնակավայրի տարածքում, այնուհետև գործեր Ռուսաստանի Դաշնության 58-րդ բանակի զորամասերի, մասնավորապես՝ 177-րդ ծովային առանձին գնդի հետ։ Այս ուժերի վերջնական նպատակը Մելիտոպոլի շրջափակումն ու վերահսկողության տակ առնելն էր։