Ուկրաինայի Ցամաքային ուժերի Ֆեյսբուքի էջը հայտնում է, որ Խոլոդնի Յարի մոտ ռուս զինվորականները թողել են ռազմական շարասյունը, բաղկացած համազարկային կրակի համակարգերից եւ թրթուրավոր տեխնիկայից, եւ հեռացել անհայտ ուղղությամբ։ Հրապարակվել է նաեւ լուսանկարը։ Ուկրաինական ՊՆ-ն վերջին օրերին բազմաթիվ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ է հայտնում։