Գյուղմթերքի տոնավաճառ կազմակերպելու նախաձեռնությունները, ընդհանուր առմամբ, ողջունելի են, բայց դրանք չեն լուծի գյուղմթերքի իրացման խնդիրը գյուղացիների համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ երեկ Կասյան փողոցի մոտակայքում կազմակերպված տոնավաճառում ապրանքը բավական շուտ է վերջացել, ինչը դժգոհություն է առաջացել սպառողների մոտ:
«Բայց ամեն ինչի սկիզբն այդպիսին է: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի վերավաճառողների շրջանառության խնդիր չառաջանա: Որոշ մարդիկ բողոքել էին, որ նաև վերավաճառողներ կան: Անշուշտ, բնականաբար, սկզբնական շրջանում նման խնդիրներ կլինեն, որովհետև այժմ գյուղատնտեսական շատ պիկ շրջան է, գյուղացին հազիվ հասցնում է իր բերքահավաքը անել և սպառում չի կարող կատարել: Բայց 1 ամիս անց գյուղացու համար ավելի հեշտ կլինի»,- ասաց Վ. Համբարձումյանը:










































