Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այս պահին մեր հանրությանը միտք է պետք, ոչ թե միֆ

Հայաստանում այս օրերին շրջանառվում են տեսակետներ, թե ուկրաինական պատերազմում Ուկրաինային աջակցության Բաքվի քաղաքականությունը պետք է Ռուսաստանի մոտ առաջացնի Արցախի այն տարածքների ապաբռնազավթման, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են ադրբեջանական վերահսկողության տակ: Ավելորդ է ասել, որ այդ տարածքները ապաբռնազավթված տեսնելը յուրաքանչյուր հայի ցանկությունն է: Բայց, մի բան է ցանկությունը, մի բան իրական քաղաքական, ռազմա-քաղաքական իրադրությունը և հեռանկարները: Իսկ հասարակություններն ու պետությունները պետք է ապրեն ու գործեն ըստ իրողությունների, այլ ոչ ըստ ցանկությունների, որովհետև երկրորդ տարբերակը բերում է իրականության միֆականացման, իսկ վերջում այդ միֆերը փշրվում են՝ բախվելով իրականությանը:

Հարց է առաջանում, ինչո՞ւ Հայաստանի հանրությանը սնուցել հերթական միֆերով, առաջ քաշելով մտքեր, թե Ռուսաստանը կարող է պատժել Բաքվին ուկրաինական պատերազմում Ուկրաինային աջակցելու համար: Ընդ որում, այս մտքերի շրջանառումը առավել տարօրինակ է այն իրողության ֆոնին, որ արձանագրվեց փետրվարի 22-ին Մոսկվայում, երբ Լուգանսկի ու Դոնբասի ճանաչումից անմիջապես հետո և Ուկրաինայի տարածք ներխուժումից անմիջապես առաջ Պուտինը Կրեմլում հյուրընկալեց Ալիևին ու նրա հետ ստորագրեց դաշնակցային հռչակագիր: Այո, դրանից հետո Ալիևը մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինա, դրանից հետո Բաքվում եղան ու շարունակվում են անգամ հակառուսական ակցիաներ, որոնցում հնչում են հակապուտինյան կոչեր, բայց Ռուսաստանին ու Պուտինին դա չի հետաքրքրում: Նրան հետաքրքիր էր Ալիևի ստորագրությունն ու հավաստիացումը, որ ուկրաինական ռազմարշավի ընթացքում Բաքուն չի դառնա թիկունքից հարվածի գործիք: Այդ հավաստիացման դիմաց էլ Բաքուն ստացել է Ուկրաինայի ու Արևմուտքի հետ իր հարաբերությունը պահպանելու իրավունք ու հնարավորություն, իր հերթին հավաստիանալով, որ չի դառնա Ռուսաստանի թիրախ:

Ինչ խոսք, իրավիճակը ենթակա է փոփոխության, եթե տեղի ունենա ուժերի բալանսի էական փոփոխություն ուկրաինական ուղղությամբ և Ռուսաստանը տկարանա այնքան, որ Բաքուն իրեն թույլ տա զգալ որևէ պարտավորությունից կամ պայմանավորվածությունից ազատ: Իհարկե հնարավոր է, բայց այդ դեպքում առավել ևս անհնար է պատկերացնել, թե Ռուսաստանը Բաքվի «ազատությունը» պատժելու է պատերազմի հետևանքով Արցախի կորցրած տարածքները հետ վերադարձնելով: Եվ ուրեմն, ինչո՞ւ միջազգային այս բարդ և պատասխանատու, բավականին լարված իրադրության պայմաններում, երբ Հայաստանի և Արցախի հանրությանը պետք է առավելագույն զգոնություն, սթափություն ու հաշվենկատություն, այդ հանրությանը փորձել սնուցել նոր միֆերով, կտրելով իրականությունից: Հարցը թեև, գուցե հռետորական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում