
Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը անդամագրվել է ուկրաինական բանակ և մասնակցում է ռազմական գործողություններին։ «Ակումբում դեռևս տեղյակ չեն իմ որոշման մասին, ես նրանց տեղյակ կպահեմ այսօր։ Ուկրաինայում աղետ է և ես առանց վարանելու եկա հայրենիքս պաշտպանելու»,- հայտարարել է Վերնիդուբը։
Ուկրաինացի մասնագետի գլխավորությամբ «Շերիֆն» անցյալ տարի ֆանտաստիկ հաջողությունների էր հասաել պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։ Վերնիդուբի գլխավորությամբ «Շերիֆը» հաղթել էր նաև Մադրիդի «Ռեալին»։