Երկուշաբթի Իռլանդիայից ստացված նորությունների ֆոնին նավթի գներն աճ են արձանագրել: Հիշեցնենք, որ Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ որոշում են կայացրել 85 մլրդ եվրոյի աջակցություն ցույց տալ Իռլանդիային: Սա նշանակում է, որ եվրագոտու շատ երկրներ խնդիրներ չեն ունենա՝ կապված եվրագոտում տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ: Բացի այդ, Հունաստանից ստացված մակրոտնտեսական ցուցանիշները նույնպես եղել են գոհացուցիչ:
Ըստ այդմ, Նյու Յորքի էլեկտրոնային բորսայում WTI (Light Sweet Crude Oil) մակնիշի նավթի մեկ բարելն աճել է 0,56%-ով կամ 0,47 դոլարով` կազմելով 84,23 դոլար: Brent մակնիշի նավթն աճել է 0,37%-ով կամ 0,32 դոլարով` կազմելով 85,53 դոլար: