«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ Հայաստանում քաղաքական դաշտն այսօր բաժանված է երկու մասի՝ ապօրինի գույքի շահառուների և ապօրինի ձեռք բերված գույքը պետականացնելու կողմնակիցների:
Պատգամավորը նաև հայտնեց, որ ամենայն հավանակնությամբ ընդդիմությունը չի մասնակցելու վաղը ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրությանը:
«Ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ ԱԺ վարկանիշը ընկնի»,-նշեց Ալեքսանյանը: