Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը կոչ է արել Ռուսաստանին հումանիտար միջանցքներ բացել Ուկրաինայում բախումների գոտիներից խաղաղ բնակիչներին դուրս բերելու նպատակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կանցլերը նշել է, որ Ռուսաստանը պատերազմ է սկսել «միակողմանիորեն», և դրա հետևանքով տուժում են մարդիկ:
Ավելի վաղ Ավստրիայում ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրան բողոք էին հայտնել Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների առնչությամբ: