Արցախը ուշիուշով հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Բաբայանի կանխատեսմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմը անուղղակի կերպով առնչվում է մեր անվտանգությանն ու ապագային․ «Սա նոր դարաշրջանի մեկնարկ է:Ադրբեջանում և Թուրքիայում աղոթում են, որ ՌԴ-ն ձախողի, որ դրանից օգտվի․ թիրախը Արցախն է»,-հավելելով, որ Արցախում այս պահին որևէ վտանգավոր զարգացում կամ տագնապ չկա: