ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի կարծիքով՝ Մարտի 1-ի դասերը կարևոր են պետության ապագան կառուցելու համար:
Նրա խոսքով՝ եթե Մարտի 1-ի ոճիրը չբացահայտվի, այն կրկնվելու հնարավորություն ունի․ «Մարտի 1-ի ոճիրը աննախադեպ էր․ առաջին անգամ ՀՀ իշխանությունը կրակ բացեց սեփական ժողովրդի վրա: Ամբողջ պետական մեքենան ներգրավված էր Մարտի 1-ի հանցագործության մեջ: Եթե Մարտի 1-ի ոճիրը չբացահայտվի, այն կրկնվելու հնարավորություն ունի: Մարտի 1-ի էջը փակված չէ․ գտնվում ենք գրեթե նույն վիճակում, ինչ մինչև 2019-ը»: