Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դարակազմիկ որոշում․ Ինչու ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չեզոքացրին Ռուսաստանին

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը զրկվեց միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին չեն մասնակցի նաև ռուսական ակումբները և տարբեր տարիքային հավաքականները։ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն երեկ կայացրին դարակազմիկ որոշում՝ մեծ ֆուտբոլից հեռացնելով Ռուսաստանին։ Երեկ առավոտյան ՖԻՖԱ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել, բավարարվելով խիստ պատժամիջոցներով։ Մասնավորապես, ՖԻՖԱ-ն Ռուսաստանին արգելել էր օգտագործել իր դրոշն ու հիմնը ռուսական թիմերի մասնակցությամբ խաղերի ժամանակ։ Ռուսաստանի հավաքականը տնային խաղերը պետք է անցկացներ չեզոք դաշտում և առանց հանդիսականների։ Ոչ մի միջազգային մրցաշար չպետք է անցկացվեր Ռուսաստանի տարածքում։ Ռուսաստանի հավաքականը մրցումներին կարող էին մասնակցել միայն չեզոք կարգավիճակում՝ առանց դրոշի և հիմնի։

Թույլատրելի էր միայն Ռուսաստանի ֆուտբոլային միություն, և ոչ Ռուսաստան անունը։ Այս կարգավիճակով Ռուսաստանն այնուամենայնիվ հնարավորություն կունենար մասնակցելու ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացովղ մրցաշարերին։ Արդեն մարտի 24-ին Ռուսաստանի ազգային թիմը 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում պետք է մրցեր Լեհաստանի հետ։ ՖԻՖԱ-ի վերոնշյալ հայտարությունից հետո սակայն իրադարձությունները սկսեցին զարգանալ միանգամայն վտանգավոր հունով։ Եվրոպական տասնյակ հավաքականներ հայտարարեցին, որ ոչ մի դեպքում չեն մրցի Ռուսաստանի դեմ։ Պաշտոնական հայտարարություններով հանդես եկան Լեհաստանի, Չեխիայի, Շվեդիայի, Նորվեգիային, Ուելսի, Շվեյցարիայի և այլ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ։ Արդեն փետրվարի 28-ի երեկոյան ՖԻՖԱ-ն վերանայեց որոշումը ֆուտբոլային աշխարհում հասունացող քաուսից խուսափելու համար։ ՖԻՖԱ-ն ըստ էության հարկադրաբար զրկեց Ռուսաստանին իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Այս խնդրի շուրջ ՈւԵՖԱ-ի դիրքորոշումը ի սկզբանե ավելի ռադիկալ էր։ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները գրում էին, որ ՈւԵՖԱ-ն կհեռացնի Ռուսաստանին իր մրցաշարերից։ Չբավարարվելով այս քայլով ՈւԵՖԱ- որոշում է կայացրեց խզեը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը բոլոր մրցաշարերում։ Համագործակցությունը խզելու որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերաբերում է բոլոր պայմանավորվածություններին, ներառյալ Չեմպիոնների լիգային, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ազգային մրցումներին և Եվրո 2024-ին:

«Գազպրոմը» Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավորն է 2012 թվականից։ Անցյալ տարի ընկերությունը նոր պայմանագիր է կնքել ՈւԵՖԱ-ի հետ մինչև 2024 թվականը։ «Գազպրոմը» ստացել է հովանավորչական իրավունքներ 2024 թվականի Եվրոպայի առաջնության, այդ մրցաշարի որակավորման փուլի և 2021 և 2023 թվականների Ազգերի լիգայի եզրափակիչ փուլերի համար։ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի համատեղ որոշումից հետո համաշխարհային ֆուտբոլում կստեղծվի նոր իրավիճակ։ Եվրոպական ֆուտբոլի խոշոր տերություններից մեկը հայտնվեց լուսանցքում։ Բնական է, դարակազմիկ որոշման հետևանքով ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն ֆինանսական լուրջ կորուստներ կկրեն, բայց․․․։ ՖԻՖԱ-ին ու ՈւԵՖԱ-ին չհաջողվեց ֆուտբոլը զերծ պահել քաղաքականությունից։ Ֆուտբոլային գերատեսչություններն ըստ էության կայացրին քաղաքական որոշում, որի հետևանքով կտուժեն հազարավոր մարզիկներ և միլիոնավոր երկրպագուներ։ Նշված կառույցների կողմից ավելի մեղմ որոշումը, սակայն, կհանգեցներ քաոսի։

Ստեղծված իրավիճակում եվրոպական ընտանիքն ավելի ուժեղ գտնվեց։ Արձանագրենք թերևս հետևյալը․ Ռուսական ագրեսիայի պատճառով ծանր հարված ստացավ նաև սպորտը։ Ավելին ռուսական ֆուտբոլը, ռուսական մյուս մարզաձևերը հայտնվեցին նոկդաունում և դժվար է ասել երբ կկարողանան ոտքի կանգնել։ Առաջիկա տարիներին ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականին չենք տեսնի խոշոր մրցաշարերում։ Չենք տեսնի նաև հայտնի ռուս մարզիկներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում