Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնող ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա Լեհաստանի Բարձրագույն լիգայում։
«Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է լեհական «Յագելոնիա»։ Պայմանագրի համաձայն լեհական ակումբը կկարողնա ձեռք բերել Գրիգորյանի ամբողջական տրանսֆերը։ «Յագելոնիան» Լեհաստանի ընթացիկ առաջնությունում 11-րդն է։