Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիին կոչ է արել թույլ տալ վրացի կամավորականներին մեկնել Ուկրաինա։ Այս մասին նա գրառում է արել Թվիթերի իր էջում։
«Վրացի քաջ եղբայրներն սպասում են օդանավակայանում, որ օգնության հասնեն Ուկրաինային։ Հուսով եմ՝ Իրակլի Ղարիբաշվիլին արիություն կցուցաբերի և կթույլատրի թռիչքը։ Դրան է սպասում Ուկրաինան։ Դրան է սպասում Եվրոպան», – գրել է Շմիգալը։
Ուկրաիան ժամանակավոր անվիզա ռեժիմ է սահմանել օտարերկրացիների համար, որոնք կամավոր հիմունքներով ցանկանում են մասնակցել պատերազմին։