ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն հայտարարեց դաշինքի արձագանքման ուժերի տարրերի տեղակայման մասին։ Ակտիվացվել են ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերը, ինչի արդյունքում կոլեկտիվ պաշտպանության համատեքստում առաջին անգամ տեղակայվել են ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի տարրերը: Ինչպես նշել է Դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը, մասնակիցներն արագ կայացրել են այս որոշումը։
«Մեր նախապատրաստությունը ժամանակին էր, իսկ արձագանքը՝ արագ, և, հետևաբար, մեր պաշտպանական վահանն ամուր կանգնած է՝ պատրաստ պաշտպանել բոլոր դաշնակիցներին և մեր դաշինքին ագրեսիայից»,- ասել է ծովակալը։