Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե նույնիսկ Պուտինը գրավի ամբողջ Ուկրաինան, միևնույն է, այս պատերազմը սկսելով, ՌԴ-ը արդեն քաղաքակրթական պարտություն է կրել

Պատմաբան Զոհրաբ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կա ռազմական պարտություն, որից կարելի է վերականգնվել, սակայն կա քաղաքակրթական պարտություն, որից վերականգվելը գրեթե անհնար է: Եթե նույնիսկ Պուտինը գրավի ամբողջ Ուկրաինան, միևնույն է, այս պատերազմը սկսելով, Ռուսաստանը արդեն քաղաքակրթական պարտություն է կրել: Սա ավելի ջախջախիչ պարտություն է, քան Սառը պատերազմում ԽՍՀՄ-ինը: Պարզ է, Պուտինը սկսելուց առաջ էլ հասկացել է հետևանքները:

Պարզապես նրա համար այլընտրանքը հրաժարականը կամ ինքնասպանությունն էր, քանի որ Ուկրաինան 20 տարուց ավել տարված ուղեգծի կուլմինացիան էր, որից հետո գնալու է արագ փլուզման: Սա ինքնաոչնչացման պրոցես է, որը տարվում է ԽՍՀՄ փլուզման նույն բանաձևով: Դրա էությունն այն է, որ քանի դեռ պետության ներսում ընդվզման էներգիան չի հասունացել կրիտիկական աստիճանի, պետք է զոհես ու ինքնաոչնչացնես եղած համակարգը, այլապես, թողնելով, ինչ որ պահի այնպիսի պայթյուն կլինի, որ պետության բեկորները այլևս չես հավաքի: Նույն բանաձևն իրականացվեց ԽՍՀՄ-ում, երբ 1980-ականներից սկսեցին հրահրվել ազգամիջյան կոնֆլիկտներ, որոնց միջոցով արագացվեց 1991-ի փլուզումը: Եթե այդպես չարվեր, այսօր կլինեին անկախ Չեչնիա, Թաթարստան, Բաշկիրիա: Ասեմ, որ առաջիկա 5-10 տարում առվազն վերջին երկուսը անկախանալու են ՌԴ-ից: Մենք մեր գլխի ճարը պետք է տեսնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում