Միջազգայնագետ ԱՐմեն Խարազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սկզբում չարախնդում են՝ տեսեք ինչ կանի «ձեր քաղաքակիրթ Եվրոպան», երբ Ռուսաստանը Կիևին դաս տա։ Հետո զարմանում են, թե ինչպես է աշխարհը գալիս Ուկրաինային օգնության, ու սկսում դառնացած բողոքել՝ «բա ո՞ւր էիք, որ մեզ խփում էին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսորները»։ Ինչ չի ասվում, այն է, որ ի տարբերություն Ուկրաինայի, որի դեպքում հակառակորդը մեկն է՝ Ռուսաստանը, Հայաստանն ունի երեք հակառակորդ՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան։ Առաջին երկուսը սեփական հողում հայության շարունակական ֆիզիկական գոյության թշնամին են, երրորդը՝ հայկական պետականության։ Դրանցից երկուսի դեմ Հայաստանը կռվեց, բայց երրորդին շարունակում է համառորեն դաշնակցի տեղ դնել։ Ռուսաստանի դաշնակցին ո՞վ պիտի գա օգնելու։ Գան քեզ օգնության ձեռք մեկնեն, որ փրկվես քո դաշնակցի՞ց։