Շվեյցարիան Ռուսաստանի դեմ կկիրառի այն բոլոր պատժամիջոցները, որոնք ավելի վաղ սահմանել է Եվրամիությունը, և կարգելափակի ակտիվները:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 28-ին Բեռնում կայացած մամուլի ասուլիսին ասել է Շվեյցարական համադաշնության նախագահ Ինյացիո Կասիսը:
Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ նա անընդունելի է համարել Ռուսաստանի մոտեցումը միջազգային իրավունքի և բարոյականության տեսանկյունից ու շեշտել, որ Շվեյցարիայի կառավարությունը որոշել է լիարժեք կիրառել եվրոպական բոլոր պատժամիջոցները և սառեցնել ռուսական ակտիվները: