Զելենսկին մինչև բանակցությունների մեկնարկն արդեն գիտեր, որ որևէ լուրջ ձեռբերում դրանց արդյունքներով չի լինելու և նախապես տված ճեպազրույցում հնչեցրեց իրենց երկրի նպատակը․ հատուկ գործընթացով անդամակցել Եվրամիությանը։
Ըստ էության, սա էլ Զելենսկիի միջուկային զենքն է, որով Կիևը հասկացնում է Մոսկվային, որ Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններն այլևս երբեք նախկինի պես չեն լինելու, որ որևէ միութենական պետության մասին խոսք անգամ չի կարող լինել, որ Կիևն արդեն ընտրել է իր ճանապարն ու այդ ճանապարհը Եվրոպական ընթանիքն է՝ միաժամանակ կոչ անելով եվրոպացի գործընկերներին գործել առարկայական ու հասկանալ, որ հիմա ողջ ուկրաինան պայքարում է հենց Եվրոպալան արժեքների համար։
Պուտինի կարմիր գիծն է Կիևի Եվրոպականացումը։ Ի՞նչ է տեղի ունենալու, եթե որևէ բանակցություն հաջողություն չգրանցի։ Քննարկելու ենք Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի փորձագետ Վլադիմիր Կոպչակի հետ։