Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Միութենական պետության ջատագովները տեսնու՞մ են արդյոք, թե այն ուր տարավ Բելառուսին։ Բերե՞ց նրան անվտանգություն, բարեկեցություն, թե՞ ներքաշեց պատերազմի մեջ։
Հիմա հասկանալի՞ է, թե պետության համար ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆԸ որքան կարևոր է` նույնիսկ եթե այն թուլացած է։ Նրանք, ովքեր հրաժարվում են իրենց սուվերենությունից, դառնում են ուրիշի շահերի սպասարկուն։ Այսպիսին է ռեալ պոլիտիկը։