Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են: Մի քանի րոպեից սկսվում է երրորդ ռաունդը»,-նշել է նա:
Переговоры между украинской и российской делегациями продолжаются. Через несколько минут начнётся третий раунд.
— Михайло Подоляк (@Podolyak_M) February 28, 2022
Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ռուսական կողմը ժամանել է Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ: