Ֆուտբոլի Իռլանդիայի և Շվեյցարիայի հավաքականները ևս չեն մրցի Ռուսաստանի դեմ։ Այս մասին հաղորդագրություն են տարածել այս երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները։ Ավելի վաղ Ռուսաստանի դեմ խաղալուց հրաժարվել էին Լեհաստանի, Չեխիայի, Շվեդիայի, Ուելսի և Նորվեգիայի հավաքականները։
Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինա ներխուժումն է։