ԱՄՆ Պետքարտուղարությունն այսօր հանձնարարել է դադարեցնել դեսպանատան աշխատանքը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, թե Պետդեպը թույլատրել է դեսպանատան՝ ոչ ծայրահեղ անհրաժեշտության անձնակազմին եւ նրանց ընտանիքների անդամներին վերադառնալ հայրենիք։ ԱՄՆ արատքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, թե հետեւում է ամերիկյան դիվանագետների եւ քաղաքացիների անվտանգությանը Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Բելառուսում։