Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Հայաստանի համար չափազանց կարևոր է ուկրաինական հարցում պահել հնարավորինս չեզոքություն․ Արևմուտքին դեմ գնալը կործանարար կլինի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի օրը քվեարկել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան անցկացնելու օգտին։ Բանաձևին կողմ է քվեարկել ԱԽ 11 անդամ, դեմ՝ Ռուսաստանը (քանի որ քվեարկությունը ընթացակարգային է, տվյալ դեպքում մշտական անդամի քվեարկությունը վետո չէ), երեքը ձեռնպահ են մնացել՝ ներառյալ Չինաստանը։

Վերջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանը գումարվել է 1997 թվականին՝ կապված պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակի հետ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Հայաստանը դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սպասվող հնարավոր բանաձևերի քվեարկության ժամանակ կախված կլինի նաև այդ բանաձևերի բովանդակությունից․ «Կա երկու հանգամանք․ առաջինն այն է, որ Ռուսաստանին վերաբերող հարցերում Հայաստանը հասկանալի պատճառով զգուշավոր է։ Անկախ մեր ցանկություններից ու կողմնորոշումներից՝ մենք պատկերացնում ենք քաղաքական ու անվտանգության հարցերում Ռուսաստանի ազդեցությունն ու այն բարդ իրավիճակը, որ այսօր կա Կովկասյան տարածաշրջանում ու որը կարող է էլ ավելի բարդանալ՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը։ Եվ երկրորդ այն է, որ մենք այդ կարգի քվեարկություններում միշտ հաշվի ենք առնում դրանց  բովանդակության նախադեպային հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով այն, որ մենք ունենք նաև արցախյան խնդիր։Մենք միջազգային բանաձևերում քվեարկելից դիտարկում ենք նաև այդ հանգամանքը, որ մեր քվեարկությունը հետո չդառնա մեր դեմ օգտագործվելիք միջոց՝ Արցախի հարցում դիրքորոշումներում ու միջազգային գործընթացներում։ սա ևս մի գործոն է, որը Հայաստանն այդ քվեարկությունն  հաշվի է առել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանի դիտարկմամբ՝  շատ բան է կախված նրանից, թե ինչ բովանդակությամբ բանաձև կարող է ընդունվել․«Ըստ այդմ՝ Հայաստանը մնա ձեռնպա՞հ, թե՞ դեմ քվեարկի։ Անշուշտ բովանդակությունը նշանակություն ունի, որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե այդ բովանդակությունը ինչքանով կարող է մեր դեմ օգտագործվել արցախյան հարցում։ Միևնույն ժամանակ մենք շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանի պահն այստեղ իսկապես զգայուն է՝ հատկապես հիմա, երբ Ուկրաինայում պատերազմ է գերբարձր աշխարհաքաղաքական  խաղադրույքներով։ Եվ այստեղ Հայաստանի դիրքորշումներով զգուշավորության աստիճանը էլ ավելի բարձր պետք է լինի։ Միևնույն ժամանակ գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է փորձի մնալ առավելագույնս  չեզոք դիրքում՝ ուկրաինան խնդրի առումով։ Բայց իհարկե նաև հասկանալի է, որ կա Ռուսաստանի ազդեցության գործոնը»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանի համար չափազանց կարևոր է պահել այնպիսի դիրքորոշում, որ ավելորդ ագրեսիվություն չառաջացնի Ռուսաստանի մոտ Հայաստան-արևմուտք հարաբերության հարցում․ «Որովհետև  Հայաստան-արևմուտք հարաբերության հարցում էականն այն չէ, որ մենք ՄԱԿ-ում կամ որևէ տեղ քվեարկենք այնպես, ինչպես հաճո  կլիներ կամ դուր կգար արևմուտքին կամ որը կլիներ արևմտյան թրենդի շրջանակում։ Հայաստանի համար շատ կարևոր է այդ արարողակարգային հարցերից  դուրս պահպանել Հայաստան-արևմուտք իրական աշխատանքի հնարավորությունը և չտալ առիթներ, որ Ռուսաստանը հավելյալ խնդիրներ առաջ բերի այդ իրական աշխատանքի առումով»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ վարչապետի ու արտախորհրդարանական ուժերի վերջին հանդիպման ընթացքում Հայաստանի քվեարկությունների հարցը բարձրացվել է․ «Մեծամասնությունը համաձայն էր այն կարծիքին, որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է մասնակցի որևէ քվեարկությունը, որը կլինի հօգուտ մարդակեր պետությանը։  Իհարկե հարցը բարձրացվել է ընդդիմադիր կուսակցությունների կողմից, մենք որոշումներ կայացնող չենք, բայց պետք է նշեմ, որ իմ և իմ գործընկերների փաստարկները համոզիչ էին»։

Ի՞նչ հետևանքներ կունենա հօգուտ Ռուսաստանի քվեարկությունը Հայաստանի համար, հարցին ի պատասխան, Խզմալյանն ասաց․ «Մի այսպիսի օրինակ բերեմ։ Երեկ Միացյալ Նահանգները շատ անսպասելի քայլ կատարեց՝ Պեկինից պահանջելով արտահայտել պաշտոնական դիրքորոշում Ռուսաստանի գործողությունների  վերաբերյալ։ Դա իսկապես աննախադեպ մի բան է, երբ  մի գերտերություն մյուսին այդպիսի պահանջ է ներկայացնում՝ երրորդի վերաբերյալ։ Պահ է գալու, երբ պատմության դասագրքերում  բոլորի այսօրվա դիրքորոշումները հիշատակվելու են։ Բնականաբար այն  ինչ Վաշինգտոնն ասում է Պեկինին, ասում  է Պեկինին, դա Երևանին չի ասվում։ Բայց հայտնի առակը  հայերը երևի թե գիտեն։ Ինչ ասվում է Միացյալ Նահանգների կողմից՝ պատահական չէ։ Մենք պարտավոր ենք դիրքորոշում հայտնել, ընդդեմ արևմուտքի որևէ քայլ անելը կործանարար կլինի Հայաստանի համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում