Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բրելը դաշինքի 27 երկրների պաշտպանության նախարարների (ՊՆ) ղեկավարների արտակարգ հանդիպում Է հրավիրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով: Բորելի խոսքով՝ նախարարները կքննարկեն Ուկրաինայի կարիքները:
«Մենք կքննարկենք հետագա անհետաձգելի կարիքները եւ կհամակարգենք մեր օգնությունը համակարգող կենտոնի օգնության հետ, որը կառավարում Է Եվրամիության Ռազմական շտաբը»,- Twitter-ում գրել Է նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին:
Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում Է միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: