Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի և «Բենֆիկայի» հարձակվող Ռոման Յարմեչուկը արտասվել է Պորտուգալիայի առաջնության 24-րդ տուրի «Վիտորիայի» դեմ հանդիպման ժամանակ։
Յարմեչուկը փոխարինման է դուրս եկել հանդիպման 61-րդ րոպեին։ Հազարավոր երկրպագուներ ցափողջույններով և ոգեշնչող վանկարկումներով են դիմավորել ուկրաինացի ֆուտբոլիստին, որից հետո Յարմեչուկը լաց է եղել։