Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսաստանի հավաքականն աշխարհի չեմպիո՞ն․ Կոլապս` մեծ ֆուտբոլում

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմը հրաժարվեց 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում մրցել Ռուսաստանի հետ։ Նախատեսվածի համաձայն մրցավեճը պետք է կայանա այս մարտի 24-ին։ «Ես չեմ կարող պատկերացնել հանդիպում Ռուսաստանի հավաքականի հետ, երբ ռազմական ագրեսիան Ուկրաինայում շարունակվում է։ Ռուսաստանցի ֆուտբոլիստներն ու երկրպագուները պատասխանատվություն չեն կրում այդ ամենի համար, բայց մենք չենք կարող ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունենում»,- Թվիթերի իր էջում գրել է Լեհաստանի ազգային հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին։ Վերջինս նշել է նաև, որ իրենք չեն վախենում տեխնիկական պարտությունից, ինչը կզրկի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Լեհաստան-Ռուսաստան զույգի հաղթողը եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար կհանդիպի Շվեդիա-Չեխիա զույգի հաղթողի հետ։ Ռուսաստանի ազգային թիմի հետ հնարավոր հանդիպումից հրաժարվել են նաև շվեդները և չեխերը։

Այս երկրների ֆուտբոլային գերատեսչությունները ևս հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով։ Եթե ՖԻՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չհեռացնի աշխարհի առաջնությունից, ապա Չեխիան, Լեհաստանը և Շվեդիան ստանալով տեխնիկական պարտություն չեն մասնակցի Մունդիալին։ Մինչդեռ Ռուսաստանի ազգային հավաքականը Ինքընստինքյան ձեռք կբերի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Երեկ Ռուսաստանի ազգային հավաքականի վերաբերյալ ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել, որը ըստ էության կոլապսային իրավիճակ է ստեղծում մեծ ֆուտբոլում։ Մասնավորապես, ՖԻՖԱ-ն Ռուսաստանին արգելել է օգտագործել իր դրոշն ու հիմնը ռուսական թիմերի մասնակցությամբ խաղերի ժամանակ։ Ռուսաստանի հավաքականը տնային խաղերը կանցկացնի չեզոք դաշտում և առանց հանդիսականների։ Ոչ մի միջազգային մրցաշար չի անցկացվի Ռուսաստանի տարածքում։Ռուսաստանի հավաքականը մրցումներին կկարողանա մասնակցել միայն չեզոք կարգավիճակում՝ առանց դրոշի և հիմնի։ Թույլատրելի է միայն Ռուսաստանի ֆուտբոլային միություն, և ոչ Ռուսաստան անունը։ Փաստորեն, ՖԻՖԱ-ն այս պահի դրությամբ չի զրկել Ռուսաստանի հավաքականին իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Նույն կարգավիճակում էր նաև Ռուսաստանի օլիմպիական հավաքականը, որը վերջին Օլիմպիական խաղերում ելութ ունեցավ երկրի օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո։ Եթե ՖԻՖԱ-ն տեխնիկական պարտություն գրանցի Շվեդիայի, Չեխիայի և Լեհաստանի հավաքականներին, ապա Կատարում կայանալիք աշխարհի առաջնութունը մեծ հաշվով կարժեզրկվի և կփոշիանա։

Եթե նշված երեք հավաքականների օրինակին հետևան մյուս երկրների ազգային թիմերը ապա Ռուսաստանն առանց հանդիպումներ անցկացնելու կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։ Իրավիճակն իսկապես կոլապսային է։ Միջազգային լրատվամիջոցներտ գրում են, որ ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել ռուսական բոլոր ակումբներին և երկրի ազգային հավաքականը հանել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից։Ըստ աղբյուրի՝ որոշմանն իր հավանությունն է տվել նաև ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնև Բոնեկը։ Ռուսական ակումբներից եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում մնացել է միայն Մոսկվայի «Սպարտակը»։ ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական դիրքորոշումը պետք է հայտնի այսօր։ Երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սպարտակը Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակչի տնային հանդիպումը հնարավոր է անցկացնի Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Թե ինչ որոշում կկայացնի ՈւԵՖԱ-ն դժվար է ասել։ Նշենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլը անց է կացվում ՖԻՖԱ-ի հովանու ներքո։

Եթե նույնիսկ ՈւԵՖԱ-ն հեռացնի Ռուսաստանի ազգային հավաքականին, չի բացառվում, որ այս երկրի ազգային թիմը հնարավորություն ունենա մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում