Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Միջուկային պատերազմի ուրվականը. ինչն է նյարդայնացրել Վլադիմիր Պուտինին

ՌԴ նախագահ Պուտինը պաշտպանության նախարար Շոյգուին և ԳՇ պետ Գերասիմովին հանձնարարեց հատուկ ռեժիմի բերել ռազմավարական զսպման սպառազինությունը, նշելով, որ ուկրաինական հարցում ՆԱՏՕ երկրների դիրքորոշումները ուղիղ սպառնալիք են Ռուսաստանի հասցեին: Սա նշանակում է, որ Պուտինը հրահանգում է հատուկ ռեժիմի բերել միջուկային սպառազինությունը: Ի՞նչ է դա՝ շանտա՞ժ, թե՞ միջուկային պատերազմի իրական սպառնալիք, որին կարող է գնալ Ռուսաստանը, եթե Ուկրաինայում բախվի ռազմական և ռազմա-քաղաքական անհաղթահարելի խնդիրների և սկսի տանուլ տալ Պուտինի ուկրաինական «արշավը»: Արևմուտքն արձագանքել է, որ իր դիրքորոշումներում չկա Ռուսաստանին ուղղված որևէ ուղիղ սպառնալիք: Եթե աշխարհում Ռուսաստան չի լինելու, ապա մեզ հետաքրքիր չէ այդ աշխարհը, մի առիթով հայտարարել է Պուտինը: Դա բլե՞ֆ է, թե՞ նա իսկապես ընդունակ է համաշխարհային աղետի: Ո՞վ ունի այդ հարցի պատասխանը:

Նախօրեին ուշ գիշերը պատրաստվում էր Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցություն ռուս-բելառուսական սահմանին: Պուտինի սպառնալիքի պատճառն Ուկրաինայում ռազմարշավի առաջին օրերին անարդյունավետությու՞նն է, դրված նպատակների և ժամանակացույցի «խախտու՞մը», թե՞ մեկնարկող կամ մեկնարկելիք, դիտարկվելիք բանակցային գործընթացին ընդառաջ Արևմուտքի ազդեցության հնարավոր նվազեցումը: Ակնհայտ է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Մոսկվայի ուղղությամբ քաղաքական մոտեցումները կառուցում է ԱՄՆ ու Եվրամիության երկրների առաջնորդների հետ զուգահեռ շփումներով: Պուտինին կարող է նյարդայնացնել այդ հանգամանքը և ռազմավարական զսպման սպառազինությունը հերթապահության հատուկ ռեժիմի բերելու նրա հայտարարությունը կարող է լինել փորձ այդ հարցում Արևմուտքի դերակատարումը նվազեցնելու համար: Իհարկե հնարավոր է նաև իրավիճակի հակառակ պատկերը, երբ Պուտինն այդպիսով փորձում է հենց ԱՄՆ-ին բերել խոսակցության դաշտ, ինչի մասին էր նաև ՌԴ անվտանգության խորհրդի հատուկ նիստը, որտեղ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց կարծիքն էին արտահայտում Դոնբասի ու Լուգանսկի ճանաչման անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, խոսելով, որ գլխավորը ԱՄՆ-ն է և բանակցելն իմաստ ունի Վաշինգտոնի հետ: Հնարավոր է, որ Պուտինին նյարդայնացնում է այն, որ պատերազմի բռնկումից հետո ԱՄՆ-ը հրաժարվել է Ռուսաստանի հետ խոսելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում