Հայաստանում փետրվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 հազար 832 դեպք, որից 401 հազար 677-ը`առողջացած, 8461-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8088 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 2804 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 նոր դեպք, առողջացել է 837 քաղաքացի, արձանագրվել է մահվան 12 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 894 հազար 588-ի: