Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հորդորում եմ մեր ադրբեջանցի գործընկերներին դադարեցնել այս վարքագիծը. Էդուարդ Աղաջանյան

Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նա ելույթ է ունեցել Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի գործընկերներ, կարծում եմ` Ադրբեջանից իմ գործընկերոջ ելույթը եւս մեկ անգամ առանց բացառության հաստատեց բոլոր այն փաստարկները, որոնք ես հնչեցրեցի այսօր համատեղ նիստի ժամանակ իմ ելույթի շրջանակում: Սակայն, փորձելով այս երկխոսությունը տեղափոխել ավելի կառուցողական դաշտ՝ ես կցանկանայի ասել հետեւյալը:

Ընթացիկ բանավեճը նվիրված է ԵԱՀԿ տարածքում լարվածության աճի ժամանակ միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտության քննրկմանը: Եվ, իրապես, խորհրդարանականներն ունեն ավելի ճկուն, թափանցիկ եւ անմիջական երկխոսության համար ավելի մեծ ազատություն, քան գործադիր իշխանությունը ներկայացնող մեր գործընկերները: Այս համատեքստում, կարծում եմ, որ խորհրդարանականների դերը կայուն խաղաղության կառուցման ճանապարհին պետք է լինի հասարակությունների եւ մարդկանց մակարդակում: Այն է, այլ գործառույթների շարքում միջխորհրդարանական երկխոսությունը պետք է նպաստի եւ աջակցի հակամարտող երկրների հասարակությունների միջեւ երկխոսության հաստատմանը: Եվ փոխադարձ վստահության ձեւավորման ճանապարհին, առաջին հերթին, կարեւոր է դադարեցնել եւ վերացնել երկու հասարակությունների միջեւ այլատացության եւ ատելության խոսքի ցանկացած դրսեւորում:

Հարգելի գործընկերներ, դժբախտաբար, Ադրբեջանի դեպքում, մինչեւ հասարակության շրջանում առկա խնդիրների դիտարկումը, հարկ է, առաջին հերթին, անդրադառնալ պետական մակարդակով այլատյացության քարոզչությանն ու ատելության խոսքին: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված վերոհիշյալ վարքագծի օրինակներ. վերջինս հայերի մասին ասում է. «Նրանք ոչ գիտակցություն ունեն, ոչ բարոյականություն: Նրանք նույնիսկ ուղեղ չունեն», կամ «30 տարիների ընթացքում այս երկիրը եղել է վայրի գազանների ձեռքերում, գիշատիչների ձեռքերում, շնագայլերի ձեռքերում»: Որոշ մարդիկ կարող են վիճարկել, որ պետական մակարդակով ադրբեջանական այլատյացության գագաթնակետը Բաքվի կենտրոնում, այսպես կոչված «ռազմավարի պուրակն» է, որտեղ, ի թիվս այլ բաների, հայ զինվորների նվաստացուցիչ մանեկենները ցուցադրված էին այցելուներին զվարճացնելու, ժամանցն ապահովելու նպատակով:

Ի դեպ, մանեկեններն ավելի ուշ հեռացրին Արդարադատության միջազգային դատարանի կողմից իրականացվող ավելի խիստ միջանկյալ պատժամիջոցներից խուսափելու համար: Այնուհանդերձ, Արդարադատության միջազգային դատարանը կիրառեց միջանկյալ պատժամիջոց, որտեղ այլ պատժամիջոցների հետ մեկտեղ նշեց, որ Ադրբեջանը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի հայ էթնիկ ծագում կամ քաղաքացիություն ունեցող մարդկանց հանդեպ ռասսայական ատելության եւ խտրականության հրահրումն ուխթանումը կանխելու համար, այդ թվում նաեւ՝ իրենց պաշտոնյաների եւ պետական կառույցների կողմից: Հարգելի գործընկերներ, խոսելով հասարակությունների միջ երկխոսության դյուրացման հարցում միջխորհրդարանական երկխոսության մեծ նշանակության մասին՝ կարծում եմ, որ մենք առաջնահերթ պետք է վերացնենք պետական մակարդակով այլատացության քարոզչությունը եւ ատելության խոսքը: Հետեւաբար, ես հորդորում եմ մեր ադրբեջանցի գործընկերներին դադարեցնել այս վարքագիծը, եթե, իհարկե, մենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու մեր ցանկության մեջ ազնիվ ենք: Շնորհակալություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում