Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Աշխարհն այլևս նույնը չէ, և չպետք է լուռ սպասենք, թե ինչ կլինի մեզ հետ. Կամ ինքնիշխան ենք, կամ՝ չկանք. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բոլոր տեսակի հարաբերություններում՝ սովորականից մինչև սպորտ ու պատերազմ, հակառակ կողմին թերագնահատելը բերում է վատ հետևանքների հենց թերագնահատողի համար։

Ռուս-ուկրաինական պատերազմում չպետք է թերագնահատել ռուսական բանակի հնարավորությունները, բայց ռուսական կողմը թերագնահատեց ուկրաինացիներին ու արեց մեծ թվով սխալներ. առաջին օրվա բլից-կրիգից հետո մտածեցին, որ կարող են առանց անհանգստանալու պատերազմը հասցնել ավարտին, բայց տեղի ունեցավ հակառակը. գրեթե ամենուր, չհաշված մի քանի ուղղություններ, ռուսները հանդիպում են ծանր հակահարվածների։

Այս պատերազմում, եթե անգամ ռազմական հաջողությունները ռուսներինը լինեն, որին խիստ կասկածում եմ, մեծ հաշվով պատերազմն իր մյուս իմաստներով ի սկզբանե տանուլ է տվել Կրեմլը։ Այս տողերը կգրեի ավելի հանգիստ, եթե Հայաստանն ազատված լիներ ռուսական կախվածությունից, եթե մեր հայրենակիցներից շատերն իրենց օրվա հացը չվաստակեին ռուսական կամ ուկրաինական խոպաններում։ Իսկ մեծ հաշվով, մեզ համար վտանգները դեռ չեն ավարտվել, կամ նոր են սկսվում։

Հայաստանի իշխանությունը պետք է պահի իր ակտիվ չեզոքությունը։ Շատ լավ ժամանակ է Արևմուտքի, արաբական աշխարհի, Հնդկաստանի և Չինաստանի, մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ ակտիվ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման և որոշների հետ երկկողմանի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ հաստատելու համար։ Այս մասին երեկ հանդիպման ընթացքում ասել եմ նաև Փաշինյանին։

Աշխարհն այլևս նույնը չէ, և մենք չպետք է լուռ սպասենք, թե ինչ կլինի մեզ հետ։ Կամ ինքնիշխան ենք, կամ՝ չկանք։ Նահանջի տեղ չունենք. թիկունքում Սահմանադրությունն է։ Անկախ Հայաստանն այլընտրանք չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում