Հանդիպել եմ Մեծ յոթնյակի արտգործնախարարների հետ։ Գործընկերները պատրաստ են Ուկրաինային ավելի գործնական միջոցներ տրամադրել՝ մեզ պաշտպանելու համար: Ընթացքի մեջ են Ուկրաինային պաշտպանական սպառազինության, ռազմական տեխնիկայի տրամադրումը և ֆինանսական աջակցությունը։ Մենք նաև քննարկել ենք նոր պատժամիջոցները՝ պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան: