ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին, ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով։ Հատկապես ընդգծվել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի համար առաջադրված խնդիրների կատարման գործում առաջնահերթ է խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։ Չավուշօղլուն օգնություն է խնդրել Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: