Thursday, 12 09 2024
Պաշտոնական Կիևի և Թբիլիսիի քաղաքական էլիտաների միջև հարաբերությունները մոտ են «կարմիր գծին»
Տեղի է ունեցել թեմի առաջնորդների ու եպիսկոպոսների ժողով
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները
ԲՐԻԿՍ-ում տարաձայնություններ են. Պուտինի սպասումները կարդարանա՞ն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը
14:45
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:40
Զելենսկին Բլինքենին է փոխանցել հեռահար հրթիռների կիրառման պլանը
Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl International Expo Center»
Արցախցի երիտասարդների համար կազմակերպվել է «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական ծրագիրը
Երբ Ալիևը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում․ Լարիսա Ալավերդյան
Մահացել է հեռուստալրագրող Նիկոլայ Սվանձիեն
«Մենք իրավունք ունենք վերադառնալու ու պահանջում ենք, որ դա բանակցային գործընթացում ընդգրկվի»
Քննչական կոմիտեի պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցել է քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների տարեկան համաժողովին
Միայն ավտո քշելուց ու սեղանի շուրջ ենք արագություն բացում, մեզ արագություն է պետք․ Փաշինյան
13:50
Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին
«Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները պետք է վերադառնան»․ բողոքի ակցիա
Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյա և դպրոցի տնօրեն
«Ասել ենք, որ եթե աշխատեք, հազար ներողություն, կպայթեք»․ վարչապետն անդրադարձավ Հրազդան ՋԷԿ-ի դեպքին
13:26
Ֆրենկ Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրկնապատկելու վերաբերյալ
Ուղիղ․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը
Այդ կրակոցները պետք է լռեցնել․ վարչապետը հստակ խնդիր է դնում
13:10
Նավթի գներն աճել են – 11/09/24
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից էլեկտրական բարձր լարման հաղորդալարերի գողության դեպքերը. մեղադրվել է 7 անձ
Վատիկանի Ալիեւյան «առումը»
ԼՂ-ում կենսաթոշակ ստացածներին ՀՀ-ում այն կվճարվի գործող օրենսդրությամբ
Ռուսաստանը փորձում է կոտրել Ուկրաինայի մարտական ոգին և նրան ավելի զիջող դարձնել բանակցություններում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանը հարուստ կլինի անակնկալներով

Թբիլիսիում հիշել են Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի անմեղ զոհերին և ցուցադրել նկարներ

Պատմության ողբերգական փաստերի նկարների ցուցադրությանը նախորդել է Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնած իրազեկման երթը։

Թբիլիսիի հայաբնակ Հավլաբար թաղամասի «Երևանյան պուրակում» Վրաստանի երիտասարդական միությունն այսօր` փետրվարի 27-իրականացվել է նկարների ցուցադրություն՝ նվիրված Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայերի ջարդերի ողբերգական տարելիցին։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ցուցադրությանը նախորդել է միության նախաձեռնած իրազեկման երթը։

Թբիլիսիի Հավլաբար թաղամասի «Երևանյան պուրակում» Վրաստանի երիտասարդական միությունը անցկացրեց Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի թեմայով նկարների ցուցադրություն (27 փետրվարի, 2022թ). Թբիլիսի - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

1990թ. հունվարի 13-19-ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990 թթ. Այդ թիվը հասնում է առնվազն 500-600-ի:

Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանությունն իրականացվեց է 1992 թ. ապրիլի 10-ին։

Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանել ու կտտանքների էին ենթարկել տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին ու ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատել, այրել, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարել էին։

Թբիլիսիի Հավլաբար թաղամասի «Երևանյան պուրակում» Վրաստանի երիտասարդական միությունը անցկացրեց Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի թեմայով նկարների ցուցադրություն (27 փետրվարի, 2022թ). Թբիլիսի - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022

Այդ ոճրագործության հեղինակներն ու կատարողներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչմանը:

Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը՝ գերեվարվել։ Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար։

Հայկական կողմը Մարաղայի կոտորածը գնահատում է որպես ցեղասպանություն։ Իսկ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում