Thursday, 12 09 2024
Պաշտոնական Կիևի և Թբիլիսիի քաղաքական էլիտաների միջև հարաբերությունները մոտ են «կարմիր գծին»
Տեղի է ունեցել թեմի առաջնորդների ու եպիսկոպոսների ժողով
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները
ԲՐԻԿՍ-ում տարաձայնություններ են. Պուտինի սպասումները կարդարանա՞ն
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման բարեփոխված համակարգը
14:45
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:40
Զելենսկին Բլինքենին է փոխանցել հեռահար հրթիռների կիրառման պլանը
Աննա Հակոբյանը Չինաստանում այցելել է «SCODA Pearl International Expo Center»
Արցախցի երիտասարդների համար կազմակերպվել է «Տեղական ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ» ուսուցողական ծրագիրը
Երբ Ալիևը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում․ Լարիսա Ալավերդյան
Մահացել է հեռուստալրագրող Նիկոլայ Սվանձիեն
«Մենք իրավունք ունենք վերադառնալու ու պահանջում ենք, որ դա բանակցային գործընթացում ընդգրկվի»
Քննչական կոմիտեի պատվիրակությունը ԱՄՆ-ում մասնակցել է քրեական արդարադատության ոլորտի կին ներկայացուցիչների տարեկան համաժողովին
Միայն ավտո քշելուց ու սեղանի շուրջ ենք արագություն բացում, մեզ արագություն է պետք․ Փաշինյան
13:50
Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին
«Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները պետք է վերադառնան»․ բողոքի ակցիա
Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյա և դպրոցի տնօրեն
«Ասել ենք, որ եթե աշխատեք, հազար ներողություն, կպայթեք»․ վարչապետն անդրադարձավ Հրազդան ՋԷԿ-ի դեպքին
13:26
Ֆրենկ Փալոնը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրկնապատկելու վերաբերյալ
Ուղիղ․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը
Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը
Այդ կրակոցները պետք է լռեցնել․ վարչապետը հստակ խնդիր է դնում
13:10
Նավթի գներն աճել են – 11/09/24
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից էլեկտրական բարձր լարման հաղորդալարերի գողության դեպքերը. մեղադրվել է 7 անձ
Վատիկանի Ալիեւյան «առումը»
ԼՂ-ում կենսաթոշակ ստացածներին ՀՀ-ում այն կվճարվի գործող օրենսդրությամբ
Ռուսաստանը փորձում է կոտրել Ուկրաինայի մարտական ոգին և նրան ավելի զիջող դարձնել բանակցություններում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանը հարուստ կլինի անակնկալներով

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով։

«Սիրելի հավատավոր զավակներ,

Հոգևոր կյանքի ճանապարհի կարևոր հանգրվանին ենք վերստին։ Պատրաստվում ենք Մեծ Պահքին։

Այս խորհրդավոր ժամանակաշրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ հայցում ենք Աստծո ողորմությունը մեղքերի ներման և փրկության շնորհին արժանի լինելու համար։

Սիրելիներ, պահքը համընդհանուր ապաշխարության, ինքնամաքրման և ինքնակատարելագործման ճանապարհն է ցույց տալիս, Աստծո արքայության ժառանգորդը լինելու շնորհը պարգևում, միտքն ազատում տագնապալի ու հուսահատ խոհերից, հոգուն սրբություն է բերում և մարմնին՝ օգտակարություն։

Պահեցողությունը օգնում է մեզանում կատարելության նախանձախնդրությունը զորացնել, սեր և հաճություն տարածել առ մերձավորը, հաստատել բարիք ու խաղաղություն ընտանեկան կյանքում, շրջապատում և հասարակությունում։ Այսպիսի հոգեշահ իրագործումները ուժ են տալիս, որպեսզի զորանանք տերունապատվեր խոնարհության ու հեզության մեջ (Մատթ. 11.29), հեռու մնանք կամայականությունից և կատարենք մեր Տիրոջ և Փրկչի կամքը։

Յուրաքանչյուրս մեր կոչման ու ծառայության մեջ պետք է դրսևորենք այս բարի վարքը։ Ամենքս պահեցողության նախանձախնդրությամբ զերծ լինենք անձնակենտրոն նկրտումներից ու վնասակար ընթացքներից, գործենք ընդհանուրի բարիքի համար։ Ջանք ներդնենք՝ Քրիստոսավանդ պատվիրանների համաձայն ապրելու աստվածօրհնյալ մեր կյանքը, հաղթահարելու անարդարությունը, մխիթարություն բերելու վշտացյալներին, աջակցություն կարիքավորներին:

Պատերազմի դառնությունները ճաշակած մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը, հույսի լուսավոր շող, ցավի ամոքում, քանզի մեզ կոչում է լավատեսությամբ ներշնչվելու, քաջալերվելու, ավելի լավ իրականություն ստեղծելու, որտեղ մեղքի ու մահվան փոխարեն թագավորում են առաքինություններն ու աստվածահաճո կյանքը։

Աղոթենք միասին, որ մեր պահեցողությամբ ու ապաշխարությամբ Աստված մեզանից հեռացնի ամեն անկատարություն ու մեղսավոր ընթացք և խաղաղության, համերաշխության ու հոգևոր ուրախության մեջ հաստատի մեր կյանքը։ Հայցենք, որ արժանի լինենք Տիրոջ ամենառատ ողորմությանը և Փրկչի հրաշափառ Հարության տոնը դիմավորենք մաքուր սրտով ու հոգով։

Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և շնորհները լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. Ամեն»։

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում