Ռուսները ոչնչացրել են լեգենդար Ан-225 «Мрія»-ն։ Դա տեղի է ունեցել «Անտոնով» օդանավակայանում՝ Գոստոմելում, որտեղ գտնվում էր ինքնաթիռը։ Ինքնաթիռի վերականգնումը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար և տևական ժամանակ կպահանջի։ Այս մասին հայտնում է «Укроборонпром»-Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության տարբեր ոլորտներում ձեռնարկությունների պետական ասոցիացիան: