Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկուն, հայտնում են Գոմելում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկի մասին։
BBC-ն էլ գրում է, որ Մոսկվան և Կիևը երկար վեճերից հետո պայմանավորվել են բանակցությունները Բելառուսի սահմանին, Պրիպյատ գետի տարածքում անցկացնելու շուրջ։ Սա արվել է՝ չեզոք գոտում հանդիպելու համար:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Թե ով կներկայացնի Ուկրաինան բանակցություններում, դեռ հայտնի չէ։
Ըստ BBC-ի, Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել այն փաստի համար, որ ուկրաինական պատվիրակության ճանապարհորդության, բանակցությունների և վերադարձի ընթացքում Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները կմնան տեղում»,- հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակից։
Ռուսաստանի Դաշնության պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Բանակցողների պաշտոնական պատվիրակության ղեկավարն է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։