Ռուսական կողմը հերքել է Գոմել քաղաքում Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկի մասին հաղորդագրությունները, հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
Տեղեկատվության համաձայն՝ բանակցությունները դեռ չեն մեկնարկել: Հաղորդվում է, որ Բելառուսում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների մասնակիցները դեռեւս ժամանում են բանակցությունների անցկացման վայր: