Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի արտահանման շուկան անորոշ վիճակում է.  պետք է  այլընտրանքային  շուկաներ գտնել

Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի  դեմ ուղղված  խստագույն տնտեսական, ֆինանսական, նաև՝ ռազմական պատժամիջոցների օրեցօր խստանալուն զուգահեռ տպավորիչ անկում է շարունակում գրանցել ռուսական ազգային աժույթը՝ ռուբլին։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հանդիսանում  է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը  թե´  ներմուծման, թե՛ արտահանման գծով։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել՝  ընդամենը մի քանի օրվա մեջ ինչ է տեղի ունենում արտահանման շուկայում։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանի փոխանցմամբ՝   ռուս-ուկրաինական պատերազմը և դրա հետևանքով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն այս կարճ ժամանակում հասցրել են արդեն  իրենց  բացասական  հետևանքները թողնել  հատկապես արտահանման վրա։ «Աստվա´ծ տա շատ արագ վերջանա այս արհավիրքը, որովհետև երկարելու դեպքում մենք շատ տխուր, վատթարագույն  իրավիճակում ենք հայտնվելու»,-ընդգծեց միության նախագահը։

Անձամբ  զբաղվելով  գործարարությամբ, ունենալով  սուրճի բիզնես և  արտահանելով՝ Մխչյանն  «Առաջին լրատվական»-ին իրավիճակը փորձեց բացատրել՝ ներկայացնելով  իր  բիզնեսի հետ կատարվածը. այն է, որ  ՌԴ-ի իր գործընկերոջ կողմից  նախապես ամրագրած  պատվերը այս մի քանի  օրվա մեջ  չեղարկվել է  հասկանալի պատճառաբանությամբ. օրեցօր խստացող պատժամիջոցների և բռնկված անկանխատեսելի պատերազմի  հետևանքով   ռուբլին  կտրուկ և շարունակական անկման մեջ է, դրամը չի փոխվել, ուստի  մեր ապրանքն այլևս  թանկ է իրենց համար  և ձեռնտու չէ։

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 մլն դոլարի ապրանք, որը 2020-ի համեմատ աճել է 24.5%-ով։ Ռուսաստան Հայաստանից արտահանվում են գինի, կոնյակ, վերամշակված գյուղմթերք, մսամթերք և այլն:

Նրա համոզմամբ՝ բացի հանքահումքային  նյութերի արտադրությունից, որոնք ռուսական շուկա դուրս չեն գալու, մնացած բոլոր ոլորտները տուժելու են՝ և´ խմիչքների,և´ գյուղմթերքի, և´ մսամթերք,կաթնամթերք արտադրողները,իսկ նշվածներից առավելապես տուժելու են միջին և փոքր բիզնեսն ու գյուղոլորտը։ « Ռուսական շուկան հաստատապես մեր ապրանքին փոխարինող այլընտրանք կգտնի կարճ ժամանակում, քանի որ բարեբախտաբար դեռևս մեր դրամը կայուն է և  միտում չունի ընկնելու, և պետք է մտածել մեր  ապրանքների իրացման  խնդիրը լուծելու մասին»։

Հարցին՝ ի՞նչ պետք է  անել, եթե Աստված մի արասցե, կողմերը ցանկալի համաձայնության չգան և երկարատև լինեն պատժամիջոցները, Մխչյանն ի պատասխան  նշեց, որ  գոյատևել փորձելու  համար  պետք է ստիպված մեր ապրանքերի  գները  նվազեցնենք որակի կամ թե այլ զիջումների հաշվին և փորձենք։

Խնդրի լուծման տարբերակներից խոսելով՝ նա   ցանկացավ  ընդգծել, որ այս անախորժ երևույթները  Հայաստանի արտահանման շուկայում  այսպիսի ընդգրկվածություն ու ցավալիություն չէր ունենա, եթե  մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներն  այդքան  շատ կախվածության մեջ չլինեին  ՌԴ-ից։ «Ինչպես բազմիցս եմ ասել, խնդրի  լավագույն լուծումը տնտեսության այլաբևեռությունը ապահովելու, արտահանման այլընտրանքային  շուկաներ գտնելու մեջ է, պետք է  վաղօրոք մտածել ու լուծել այդ հարցը, սակայն, դժբախտաբար, մեզ մոտ մինչև դանակը ոսկորին չի հասնում, չենք զբաղվում խնդրի լուծմամբ»։

Մխչյանը  մեզ հետ զրույցում ցանկացավ  ներկայացնել նաև վերջին ժամերին ոլորտում տեղի ունեցող անցքերը՝ պատմելով, որ նոր է  Մոսկվայում ավարտվել Խմիչքների էքսպո-ցուցահանդեսը, որին մասնակից հայ գործարարներին հաջողվել է  բազմաթիվ պայմանագրեր կնքել, սակայն տարակուսած են՝ այս իրավիճակում ի՞նչ գնով պետք  տեղի ունենա արտահանումը, ինչ վիճակի կհասնի դրամ/ռուբլի/դոլար փոխարժեքի տատանումը,հետևաբար ինչ եկամուտներ կարող են ակնկալել,կունենա՞ն նվազագույն շահույթ։ Ամեն ինչ անորոշ է ու անկանխատեսելի, և դա երևում է նաև  ռուսական կողմի ներկայացուցիչների  շփոթության մեջ. չեն հասկանում ինչքան կտևի այս վիճակը։ «Բայց արդեն  տեսանելի է   դառնում, որ եթե անգամ այս օրվա գործողությունները երկար չտևեն, ապա պատժամիջոցները կշարունակվեն նույն խստությամբ ոչ մի լավ բանի ակնկալիք չպետք է ունենանք»,-եզրափակեց Մխչյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում